ՌԴ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար, Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք օգնել Երևանին և Բաքվին տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական հարցերի լուծման, նաև խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով ռուսական հարթակ պատրաստելու և տրամադրելու համարա», – ասել է Գալուզինը։

Փոխնախարարը նշել է, որ Մոսկվան մշտապես աջակցում է Երևանի և Բաքվի ջանքերին՝ կարգավորելու հարաբերությունները համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի։

«Մենք զգալի ներուժ ենք տեսնում 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակում, որը միավորում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը՝ այսինքն՝ Հարավային Կովկասի երկրներին և նրանց պատմական հարևաններին»,- հայտարարել է փոխնախարարը։

Leave a comment