Որտե՞ղ եք Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանք տեսել. Ալեն Սիմոնյանը` Մոսկվայում

https://arm.sputniknews.ru/20260205/vortegh-eq-haj-araqelakan-ekeghecu-nkatmamb-halatsanq-tesel-alen-simvonjany-mvoskvajum–98465650.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ален Симонян – об ААЦ

Sputnik Արմենիա

Ален Симонян – об ААЦ

2026-02-05T20:20+0400

true

PT1M39S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98475182_252:0:1207:716_1920x0_80_0_0_103700657ac833987dd9eca1a2770781.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, ալեն սիմոնյան, հայ առաքելական եկեղեցի, մոսկվա, видео

տեսանյութեր, տեսանյութ, ալեն սիմոնյան, հայ առաքելական եկեղեցի, մոսկվա, видео

Բաժանորդագրվել

Ալեն Սիմոնյանը նաև համաձայն չէ Հայաստանի արտաքին քաղաքական գիծը դեպի Արևմուտք փոխելու մասին հայտարարություններին։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցին ոչ մի հալածանքի չի ենթարկվում։ Այս մասին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Որտե՞ղ եք տեսել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքներ։ Եթե դուք տեսել եք նման հալածանքներ, ես կմիանամ ձեզ, մենք միասին կցրենք մարդկանց, որոնք հալածանքներ են կազմակերպում Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Իրականում դա չկա: Կան քրեական հանցագործություններ, կան բարոյական հանցագործություններ», – ասել է նա։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ «որոշ քաղաքական տարրեր փորձում են իրենց անձնական շահերը պաշտպանելու համար ձևացնել, թե դա հալածանք է»:

ՀՀ Ազգային ժողովի խոսնակը նաև անհամաձայնություն է հայտնել լրագրողի այն կարծիքին, թե Հայաստանը կտրուկ փոխում է իր արտաքին քաղաքական գիծը:

«Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հավասարակշռել իր քաղաքականությունը։ Հայաստանը չի պատրաստվում կանգնել որևէ մեկի կողմում կամ աշխատել որևէ մեկի դեմ»,-ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ որևէ բևեռում Հայաստանը չի լինելու։

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի փետրվարի 4–7-ը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։

Այսօր Սիմոնյանին ընդունել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Սիմոնյանը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։

Leave a comment