Ֆիթնես կենտրոնների համար կսահմանվեն չափորոշիչներ, մարզիչները պետք է ունենան  հավաստագիր․ Ժաննա Անդրեասյան

Ֆիթնես կենտրոնների համար կսահմանվեն չափորոշիչներ, մարզիչները պետք է ունենան  հավաստագիր․ Ժաննա Անդրեասյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր կառավարության նիստում հաստատվեց ՝ ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու նախագիծը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց, որ  առանձին կարգավորումներ են դրված ֆիթնես կենտրոններում կամ մարզասրահներում տեղադրված մարզասարքերի մասով որպեսզի  դրանք, ինքնաշեն չլինեն՝ ունենան համապատասխան սերտիֆիկատ, որպեսզի այդ մարզասարքերի օգտագործումը անվտանգ լինի:

«Համապատասխան կարգավորումներ են սահմանվել օդափոխության, սանհանգույցի, ջրամատակարարման, բնական կամ արհեստական լուսավորության, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայության հասանելության մասով: Սահմանվում է նաև, որ ֆիթնես կենտրոնների մարզիչները պետք է ունենան  հավաստագիր,- ասաց նա: Անդրեասյանի խոսքով՝  վստահ են, որ այս կարգավորումները կօգնեն հանրային առողջության ամրապնդմանը: Նա նեկայացրեց ուսումնասիրության արդյունքներ, ըստ որի յուրքանչյուր տասը մարդուց մեկը հաճախում է ֆիթնես կենտրոններ։

«Հիշեցնեմ նաև, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ռազմավարության շրջանակներում մենք հիմա մարզերում մասնավորի հետ համագործակցությամբ պլանավորում ենք տիպային մարզահամալիների կառուցում»,-հավելեց նա, նշելով, որ մասնավորապես առաջին փուլում ՝ Արարատն, Մարտունին  և Եղեգնաձորն են:

Նա ասաց նաև որ, Արարտում և Մարտունիում հողահատկացումները արված են, նախագիծը փորձաքննված է և արդեն շինարության մրցույթի փուլում են: «Այնտեղ  պլանավորում ենք նաև  ֆիթնես կենտրոնների առկայություն, որպես այս տիպային մարզահամալիրների մաս»,-նշեց նախարարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ եթե ֆիթնես ծառայությունների որակի հարցը լուծվի, կառավարությունը քեշբեքի ծրագիր կմեկնարկի:

«Եթե մարդ ծախս է անում ֆիթնեսի, սպորտի վրա, այդ ծախսը մենք կհամարենք առողջապահության ապահովագրության վճար, և ամբողջ ծախսը, որ կատարվում է այնտեղ, այստեղից կնվազեցվի»,-ասաց նա և նշեց, որ  խնդիր կա տեղեկատվական փոխանակման համակարգի, որը պետք է ոլորտը լուծի:

«Այսինքն՝ եթե մարդն օգտվում է ֆիթնես ծառայություններից, դա պետք է էլեկտրոնային արձանագրում ունենա, որպեսզի կարողանանք «Արմեդում» ներբեռնել»,- ասաց նա՝ հավելելով, որ ինչքան շատ մարդը սպորտով զբաղվի, այդքան շատ հետվճար կստանա պարտադիր ապահովագրության ծախսից, քանի որ ցանկալի է ֆինանսավորել սպորտը, քան առողջության ապահովագրությունը:

Leave a comment