Զարմանքով են արձանագրելու, որ քաղաքացին ՀՀ-ում բան է որոշում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում ասել է ինչքան շատ գան մարդիկ, որոնք համոզված են, որ Հայաստանը պետք է դարձնել Նիժնի Տապռ, այնքան շատ են լինելու նրանց ո՛չ ասողները։

«Զարմանքով են արձանագրելու, որ քաղաքացու քվեարկությունը բան է որոշելու։ Սա ընդհանրապես նոր զգացողություն է լինելու։ Հարևաններին հարցնելու են՝ լուրջ ե՞ք ասում, ոնց ուզենք քվարկում ենք, ԱԱԾ քվարկության մասին չի՞ իմանալու»,-ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ զարմանքով է արձանագրվելու, որ քաղաքացին բան որոշում է ՀՀ-ում. «Եվ ամեն ինչ գլխից որոշված չէ»,-շեշտել է նա։

Leave a comment