Հայտնի են Հայաստան – Ղազախստան հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի Հայաստանի և Ղազախստանի հավաքականների միջև ընկերական հանդիպումը կսպասարկի Կիպրոսը ներկայացնող մրցավարական անձնակազմ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Խաղի գլխավոր մրցավարը Կիրիակոս Աթանասիուն է։ Նրա օգնականները կլինեն Մարիոս Կալոգիրուն և Կիրիակոս Սոկրատուսը։ Չորրորդ պաշտոնյան Յուրա Մահտեսյանն է։

Հիշեցնենք, որ Հայաստան – Ղազախստան հանդիպումը կկայանա հունիսի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 18:00-ին։

Leave a comment