Կստեղծվի իրավական հնարավորություն սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման և օրինականացման համար


Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին։


Նախագծերի ընդունման արդյունքում կստեղծվի իրավական հնարավորություն՝ օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա առանձին ինքնակամ կառույցների հաշվառման և օրինականացման համար։


Նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն նշված կառույցների հաշվառման, Կառավարության հաստատած ցանկում ընդգրկման և օրինականացման իրավական հիմքերը, ինչպես նաև կսահմանվեն այդ գործընթացում կիրառվող պարտադիր պայմանները։


Արդյունքում կապահովվի գործընթացի իրավական կանխատեսելիությունը, իսկ օրինականացման հնարավորությունը կկապվի կառույցի տեխնիկական վիճակի, քաղաքաշինական նորմերին համապատասխանության, երրորդ անձանց, պետության և համայնքի իրավունքների պահպանման, ինչպես նաև օրենքով սահմանված վճարների կատարման հետ։

Դիտումների քանակ5

Leave a comment