ԵԱՏՄ-ում կքննարկեն Հայաստանի անդամակցության «սառեցման» ընթացակարգը

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ասել է, որ ԵԱՏՄ պայմանագիրը չի նախատեսում միության անդամի դուրս գալու կամ անդամակցության կասեցման ընթացակարգ։

«Ճշմարտությունն այն է, որ Միության մասին պայմանագրով նախատեսված չէ անդամակցության կանգնեցման ռեժիմ, նախատեսված չէ անդամների հեռացման ռեժիմ։ Հետեւաբար, այդ ամենը պետք է շատ ուշադիր, իրավական տեսանկյունից ուսումնասիրել մինչեւ դեկտեմբեր»,- ասել է նա Ինտերֆաքս գործակալությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հիշեցրել էր, որ ԵԱՏՄ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով եւ Հայաստանը չի կարող հեռացվել միությունից։ 

Leave a comment