2026 թ. մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանին էր մոտեցել Արթուր Օսիպյանը և սկսել հրապարակային սուր և անհարմար հարցեր ուղղել արցախյան հակամարտության բանակցային գործընթացի ու Արցախից տեղահանումների մասին։ Ընթացքում Նիկոլ Փաշինյանն Օսիպյանի հասցեին սկսում է վիրավորական և նվաստացնող արտահայտություններ հնչեցնել, իսկ ավելի ուշ Արթուրին ձերբակալում են։ Արդեն 15-րդ օրն է, ինչ Արթուրը հացադուլի մեջ է, և ըստ փաստաբանի՝ արդեն բավականին հյուծված է։
Այս պահին ստորագրահավաք է իրականացվում Բաղրամյանի մետրոյի մոտ, որտեղ քանի օր է նստացույց է սկսել Գեղամ Օհանյանը։ Մոտեցեք, զրուցեք, միացեք ստորագրություններին։ Չգիտեմ որքանով կօգնի Արթուրին այս ակցիան, գոնե քաղաքացիական անտարբերությունը պետք է կոտրել։