Կառավարությունը կաջակցի ՀՀ տնտեսվարողներին թարմ պտուղբանջարեղեն, ծաղիկ արտահանել ԵՄ-ի, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ


ՀՀ կառավարությունն աջակցում է տնտեսվարողներին ՀՀ-ից արտահանել թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկ դեպի Եվրամիության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ․


 


Արտահանման ծավալի փոխհատուցման սահմանաչափերն են՝


Ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար – 770 դրամ.


Լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար – 275 դրամ.


Պղպեղի յուրաքանչյուր 1 կգ-ի համար – 400 դրամ.


Ծաղկի յուրաքանչյուր մեկ հատի համար -37 դրամ:


 


Ծրագրից կարող են օգտվել իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք ՀՀ տարածքից հունիսի 1-ից հուլիսի 1-ը կիրականացնեն արտադրանքի արտահանում:


 


Ընդհանուր, Կառավարությունը կսուբսիդավորի 1 միլիարդ 912,5 միլիոն դրամի չափով՝


 


Լոլիկի համար՝ 550 միլիոն դրամի չափով.


Պղպեղի համար՝ 800 միլիոն դրամի չափով.


Ելակի համար՝ 192․5 միլիոն դրամի չափով.


Ծաղկի համար՝ 370 միլիոն դրամի չափով:


 


Նախատեսվում է, որ հունիսին կարտահանվի ավելի քան 4,250 տոննա բանջարեղեն, ելակ և 10 միլիոն հատ ծաղիկ:

Դիտումների քանակ1

Leave a comment