Այն գլխավորում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) նախագահ, Իլինոյս նահանգից նախկին հանրապետական կոնգրեսական Փիթեր Ռոսկամը:
«2017 թվականից ի վեր առաջին խորհրդարանական ընտրություններն անցկացվում են երկրի ժողովրդավարական ապագայի համար շրջադարձային պահին:
Դրանց արդյունքները ոչ միայն որոշիչ կլինեն տնտեսության եւ անվտանգության հարցերում, տարածաշրջանային եւ միջազգային գործընկերների հետ Հայաստանի հարաբերությունների մոտեցումների համար, այլեւ երկարաժամկետ հետեւանքներ կունենան ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահության համար», – նշել է Ռոսկամը:
Մեդիամաքսը նշում է, որ խոսելով 2017-ից հետո առաջին ընտրությունների մասին՝ Փիթեր Ռոսկամը, հավանաբար, ի նկատի ունի հերթական ընտրությունները. 2018 թ. դեկտեմբերին եւ 2021 թ. հունիսին Հայաստանում տեղի էին ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
IRI առաքելությունը նախնական եզրակացությունները կներկայացնի հունիսի 8-ին Երեւանում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:
IRI դիտորդական պատվիրակությունը ժամանել է Հայաստան
Երեւան: Մեդիամաքս: Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) դիտորդական առաքելություն է գործուղել Հայաստան: