ՈՒԵՖԱ-ն ադրբեջանական ակումբին հեռացրել է եվրագավաթներից պայմանավորված խաղերի պատճառով

ՈՒԵՖԱ-ն ադրբեջանական «Թուրանին» զրկել է հաջորդ մրցաշրջանի եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։ Թովուզ քաղաքը ներկայացնող ակումբը պատժվել է պայմանավորված խաղերի պատճառով, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

ՈՒԵՖԱ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ ադրբեջանական ակումբը չի համապատասխանում Կոնֆերենցիաների լիգայի մասնակցության պահանջներին։

Որոշումը կայացվել է 2019 թվականին տեղի ունեցած գործի հիման վրա, որի արդյունքներով Ադրբեջանի ֆուտբոլային ասոցիացիան «Թուրանի» 7 ֆուտբոլիստի էր որակազրկել պայմանավորված խաղերի համար

Ադրբեջանի ավարտված առաջնությունում «Թուրանը» գրավել էր երրորդ տեղը և նվաճել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր։ Թիմի գլխավոր մարզիչն է ռուսաստանցի անվանի մասնագետ Կուրբան Բերդիևը։

Leave a comment