«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Երեկ «ուժեղ տղերքը» Հանրապետության հրապարակում ադրբեջանական երաժշտության հնչյունների տակ պատռում էին Հայաստանի քարտեզը։ Սա պետականության, արժանապատվության և ազգային ինքնության բացահայտ պղծում է։

Հունիսի 7-ին ժողովուրդը պետք է պատռի այս տմարդի, անբարոյական, անհայրենիք քաղաքական ոհմակի մանդատն ու ապագան։ Պետք է պատռի նրանց կեղծ հայրենասիրության դիմակը և վերջ տա Հայաստանի հաշվին տարիներով ապրած քաղաքական խաբեությանը, մակաբուծությանը և պարազիտությանը։

Հայաստանի քարտեզ պատռողը Հայաստանի քաղաքական դաշտում անելիք չունի, Հայաստանի անունը բերան առնելու իրավունք չունի։ Հայաստանը ձեր թատրոնի դեկորը չէ։ Եվ ժողովուրդը հունիսի 7-ին դա կապացուցի»:

Leave a comment