Ռուսական Max մեսենջերը հեռացվել է App Store-ից առանց պատճառները բացատրելու

Բաժանորդագրվել

Մեսենջերի թիմը խորհուրդ է տալիս չհեռացնել այն iOS սարքերից, քանի որ այն հնարավոր չի լինի կրկին ներբեռնել։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Apple ընկերությունը առանց բացատրության հեռացրել է Ռուսաստանի ազգային Max մեսենջերը հավելվածների իր App Store խանութից, հայտարարել է ՌԴ թվային նախարարության ղեկավար Մաքսութ Շադաևը։

«Երեկվա իրադարձությունը. Apple ընկերությունը հեռացնում է Max հավելվածը App Store-ից։ Մենք այս հարցի վերաբերյալ որևէ բացատրություն կամ պարզաբանում չունենք։ Ընդ որում, թույլ տվեք հիշեցնել, որ այս հավելվածի ամենօրյա մեր լսարանն արդեն ավելի քան 60 մլն է, և մոտ 25-30%-ը iOS օգտատերերն են», – Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ասել է Շադաևը:

Ստացվում է, որ այս որոշմամբ Apple-ը սահմանափակել է ազգային մեսենջերի ծառայություններին հասանելիությունը iPhone-ի և iPad-ի միանգամից ավելի քան 20 մլն օգտատերերի համար։

Max մեսենջերի մամուլի ծառայությունը պարզաբանում է խնդրել Apple Inc.-ից։ Հավելվածների խանութից մեսենջերը հեռացնելու պատճառով հաղորդագրությունների և զանգերի ծանուցումներ այլևս չեն ստացվում Apple–ի սարքերի վրա, թեև ողջ գործիքակազմը պահպանվում է։ Մեսենջերի թիմը խորհուրդ է տալիս պարբերաբար ստուգել հավելվածը, ինչպես նաև չջնջել այն iOS սարքից, քանի որ այն հնարավոր չի լինի կրկին ներբեռնել։

Leave a comment