ՌԴ-ն սահմանափակել է հայկական ապրանքների ներմուծումը բուսասանիտարական կանոնակարգերի պատճառով․ փոխնախարար

Ռուսաստանը սահմանափակել է հայկական ապրանքների ներմուծումը բուսասանիտարական կանոնակարգերի պատճառով, ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մեր համապատասխան գերատեսչությունների այս որոշումը հիմնված է Ռուսաստան որոշակի ապրանքների ներմուծման համար հայտնի բուսասանիտարական կանոնակարգերին համապատասխանելու անհրաժեշտության վրա», – ասել է Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ։

Leave a comment