Էդուարդ Սպերցյանը փոխել է խաղային համարը Հայաստանի հավաքականում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը փոխել է խաղային համարն ազգային թիմում։

Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպանը հավաքականում հանդես կգա 10 համարի խաղաշապիկով, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Մինչև այս Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականում խաղում էր 8 համարի մարզաշապիկով։

Այս օրերին 25-ամյա կիսապաշտպանը Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի կազմում պատրաստվում է Ղազախստանի (հունիսի 6) և Մոլդովայի (հունիսի 9) դեմ ընկերական խաղերին, որոնք կայանալու են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Էդուարդ Սպերցյանը 2021 թվականից է խաղում Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 40 հանդիպում ու դարձել 11 գոլի հեղինակ։

Leave a comment