Ամեն ինչ լավ է ընթանում․ Թրամփը՝ Իրանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների առաջընթացից։

«Ամեն ինչ լավ է ընթանում», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

Խոսելով համաձայնության հասնելու հնարավորությունների մասին՝ նախագահը չի բացառել ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական սցենարը։ «Գուցե ոչինչ չպատահի։ Կամ գուցե ամեն ինչ հաջող լինի, և այդ դեպքում այս շաբաթվա վերջին հաջողության հնարավորություն կա», – ասել է նա։

Ըստ Թրամփի՝ Իրանը «տեսականորեն մոտ է համաձայնագրի ստորագրմանը»։

 

Leave a comment