ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները քննարկել են ռազմական գործողությունների դադարեցումը և մոնիթորինգի մեխանիզմը, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը:
Նրա խոսքով՝ Աբու Դաբիում բանակցությունները կառուցողական են եղել: Պատվիրակությունները քննարկել են չլուծված հարցեր, մասնավորապես՝ զինադադարի ներդրման մեթոդները և ռազմական գործողությունների դադարեցման մշտադիտարկումը:
ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի զինվորականների միջեւ բարձր մակարդակով կապի ալիքը վճռորոշ նշանակություն ունի խաղաղության հասնելու եւ այն պահպանելու համար, հայտարարել է Ուիթկոֆը։