Հայաստանից ընտանեկան արխիվներ են ներառվել «Հաղթանակի դեմքեր» նախագծում. Ռոգով

https://arm.sputniknews.ru/20260603/hajastanic-yntanekan-arkhivner-en-nerarvel-haghtanaki-demqer-nakhagtsum-rvogvov-102950171.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102945584_84:0:1417:1000_1920x0_80_0_0_36695e3d11bdc2762f654a82f49e4f90.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ալեքսանդր ռոգով, մրցույթ, մոսկվա, երևան-մոսկվա, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան

ալեքսանդր ռոգով, մրցույթ, մոսկվա, երևան-մոսկվա, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան

Բաժանորդագրվել

ՀՀ բոլոր մարզերից «Իմ տոհմածառը» մրցույթի հաղթող դարձած երեխաները Մոսկվա են այցելել։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. «Հաղթանակի դեմքեր» նախագծում ընդգրկվել են հայաստանցի երեխաների կողմից կազմված ընտանեկան արխիվները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ինքնիշխանության հարցերով ՌԴ Հանրային պալատի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ռոգովը։

«Հայաստանից երեխաները Մոսկվա են ժամանել իրենց ընտանիքների պատմություններով և ընդհանուր Մեծ Հաղթանակի հետ ճակատագրով կապված իրենց նախնիների անուններով։ Նրանք անձամբ են համոզվել, թե որքան միահյուսված են մեր ժողովուրդների ճակատագրերը։ Պատերազմին մասնակցած իրենց նախնիների ընտանեկան արխիվները նրանք փոխանցել են «Հաղթանակի դեմքեր» նախագծին։ Նրանց պատմությունները դարձել են թվային արխիվի մաս, որտեղ պահվում են հաղթանակին նպաստած մարդկանց անուններն ու ճակատագրերը», – ասել է Ռոգովը։

Նրա խոսքով՝ ՀՀ բոլոր մարզերից «Իմ տոհմածառը» մրցույթի հաղթող դարձած երեխաները Մոսկվա են այցելել։ Մրցույթի կազմակերպիչներն են Ն.Յա. Դանիլևսկու անվան գիտակրթական կենտրոնը և «Իմ տոհմածառը» հիմնադրամը։

Ռոգովը շեշտել է, որ դպրոցական աղջիկներից մեկը կազմել է իր ընտանիքի 170 անդամների մանրամասն պատմությունը՝ ուսումնասիրելով նրանց ճակատագիրը ավելի քան 200 տարվա ընթացքում։

Leave a comment