https://arm.sputniknews.ru/20260603/haj-rusakan-haraberutjunnerum-ancvoghik-tshgnazham-e-davit-tvonvojan-102960695.html
Հայ-ռուսական հարաբերություններում անցողիկ ճգնաժամ է․ Դավիթ Տոնոյան
Հայ-ռուսական հարաբերություններում անցողիկ ճգնաժամ է․ Դավիթ Տոնոյան
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը պնդում է, որ Սու 30-ները զինված ուժերում լավագույն, ամենակարող միջոցներն են, և պետք է շարունակել պարկի թարմացումը։ 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T16:21+0400
2026-06-03T16:21+0400
2026-06-03T16:32+0400
հայաստան
ռուսաստան
դավիթ տոնոյան
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102959656_0:0:987:555_1920x0_80_0_0_9f0091d0d5bba7b394d91629dff95090.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայ-ռուսական հարաբերություններում անցողիկ ճգնաժամ է։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։Ինչ վերաբերում է այսօր զինված ուժերի կարիքների համար ձեռք բերվող սպառազինություններին, Տոնոյանը նշեց՝ շատ բաներ կան, որ կշարունակեր ձեռք բերել, շատ բաներ կան, որ ընդհանրապես ձեռք չէր բերի։Նա անդրադարձավ նաև բազմիցս քննարկման առարկա դարձած Սու 30-ներին՝ նշելով, որ վստահ է՝ պարկը պետք է շարունակել թարմացնել։«Կրկին պնդում եմ, որ զինված ուժերում ամենակարող, լավագույն միջոցն են»,- նշեց Տոնոյանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Մայիսի 28-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Նրանց կարծիքով՝ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ համազգային հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102959656_129:0:869:555_1920x0_80_0_0_b8374b3fe381da2f86595f2f3b595750.jpg.webp
հայաստան, ռուսաստան, դավիթ տոնոյան, զենք
հայաստան, ռուսաստան, դավիթ տոնոյան, զենք
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը պնդում է, որ Սու 30-ները զինված ուժերում լավագույն, ամենակարող միջոցներն են, և պետք է շարունակել պարկի թարմացումը։
«Ես չեմ տեսնում, որ Հայաստանի անվտանգային համակարգը վերանայվում է։ Ես տեսնում եմ, որ համատեղ զորավարժությունների քանակն է նվազել, ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը սառեցված է, դա տեսնում եմ, բայց դա վերաբերում է զինված ուժերի մարտունակությանը, իսկ անվտանգային համակարգի փոփոխում ես չեմ տեսնում»,- ասաց Տոնոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանի անվտանգային կուրսի փոփոխությունը կարող է սպառնալիքներ ստեղծել մեր երկրի համար։
Ինչ վերաբերում է այսօր զինված ուժերի կարիքների համար ձեռք բերվող սպառազինություններին, Տոնոյանը նշեց՝ շատ բաներ կան, որ կշարունակեր ձեռք բերել, շատ բաներ կան, որ ընդհանրապես ձեռք չէր բերի։
Նա անդրադարձավ նաև բազմիցս քննարկման առարկա դարձած Սու 30-ներին՝ նշելով, որ վստահ է՝ պարկը պետք է շարունակել թարմացնել։
«Կրկին պնդում եմ, որ զինված ուժերում ամենակարող, լավագույն միջոցն են»,- նշեց Տոնոյանը։
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։