Արթուր Օսիպյանի ուղերձը քրեակատարողական հիմնարկից

Արթուր Օսիպյանի ուղերձը քրեակատարողական հիմնարկից

Փաստաբան Ռոման Երիցյանը հրապարակել է արցախցի Արթուր Օսիպյանի ուղերձը քրեակատարողական հիմնարկից։

 

«Հիշեցնում եմ, որ այսօր Օսիպյանի հայտարարած հացադուլի 16-րդ օրն է։ Անկախ իմ և այլ պաշտպանների հորդորներից՝ Օսիպյանը հացադուլից դուրս գալ չի պատրաստվում, քանի դեռ հրապարակային ներողություն չի ստացել Նիկոլ Փաշինյանից։

 

Օրեցօր նրա առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է»,- գրել է փաստաբանը՝ կից հրապարակելով նամակը։

Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը քարոզարշավի ընթացքում մոտեցել էր վարչապետին և հարցեր ուղղել Արցախի կարգավիճակի, բանակցային գործընթացի, ինչպես նաև Արցախի նախկին իշխանություններին Հայաստանի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ։

Իրավիճակը զրույցի ընթացքում սրվել էր, Փաշինյանն Օսիպյանին կոշտ բառապաշարով հորդորել էր հեռանալ։ Վերջինս մեղադրվում է բռնության կոչի, քարոզարշավին խոչընդոտելու և խուլիգանության մեջ։ 

Leave a comment