ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով


Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով, հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը։


Նրա խոսքով՝ նման հեռանկարը կապված է ադրբեջանցի մատակարարների հնարավորությունների հետ։ Տիտովն ընդգծել է, որ Ադրբեջանը կարող է ռուսական շուկային զգալիորեն ավելի շատ գյուղմթերք առաջարկել, քան Հայաստանը։


Նա նշել է, որ Ադրբեջանի ագրարային ոլորտի ներուժը թույլ է տալիս մեծացնել մատակարարումների ծավալները։ Ավելի վաղ ռուսական վերահսկող մարմինները սահմանափակումներ էին կիրառել Հայաստանից բանջարեղենի, մրգերի, չրերի և այլ մթերքների նորմուծման համար:

Դիտումների քանակ6

Leave a comment