Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախահայության ներկայացուցիչներին

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախահայության ներկայացուցիչներին։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց բռնի տեղահանված արցախահայերի առջև ծառացած հիմնախնդիրներին, նրանց հոգևոր խնամքին և սոցիալական կարիքներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող հարցերին:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Leave a comment