Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Լիբանանի ապագայի և տարածաշրջանային խաղաղության հարցում իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումները համընկնում են։
«Եթե ցանկանում ենք փրկել Լիբանանը, եթե ցանկանում ենք հասնել խաղաղության Լիբանանի և Իսրայելի միջև, իսկ ես դա ցանկանում եմ, ապա պետք է զինաթափել «Հեզբոլլահին» և ապառազմականացնել Լիբանանը։
Սա այն նպատակն է, որը մենք կիսում ենք Դոնալդ Թրամփի հետ»,-ասել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը նաև հայտարարել է, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի, իր բնորոշմամբ, «ահաբեկչական խմբավորումները» վերահսկողություն հաստատեն Լիբանանի նկատմամբ և այն օգտագործեն Իսրայելի դեմ գործողություններ իրականացնելու համար։
Նեթանյահուի խոսքով՝ նման սցենարը պետք է բացառվի՝ տարածաշրջանում նոր բախումներից խուսափելու և երկարաժամկետ կայունություն ապահովելու նպատակով։