Ի տարբերություն օրվա իշխանությունների՝ մենք չենք սկսելու սեփական 0-ական կետից. Վարդևանյան





«Ի տարբերություն օրվա իշխանությունների՝ մենք չենք սկսելու սեփական 0-ական կետից, հարգելու ենք ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները, ինչքան էլ, որ դրանք հաճախ լինում են հարկադրված» Հանրային հեռուստաընկերության նախընտրական բանավեճի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ այն բովանդակությունը որն առկա է 2025 թ օգոստոսի 11-ի փաստաթղթում, ողջամիտ է, բայց այն ենթադրում է երաշխավորների անհրաժեշտություն։

«Այդ փաստաթղթում չկա որևէ դրույթ, որ Հայաստանում պետք է սահմանադրական բարեփոխումների օրակարգ ծնվի, կամ հարյուրավոր, հազարավոր կամ այլ քանակի ադրբեջանցիների հարց լինի։ Մենք խոսում ենք այն մասին, որ ուժեղ Հայաստանում նվաստացված վիճակը պետք է թողնվի անցյալում և գնան իրապես ուժեղ Խաղաղության»,- ասաց Վարդևանյանը։




դիտվել է 78 անգամ

Leave a comment