Ցուցադրված տեխնիկան մեծ մասամբ բանակին է մատակարարվում․ Հակոբ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«RISE 2026» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է արձանագրվել ինչպես ռազմարդյունաբերության, այնպես էլ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

Խոսելով ցուցահանդեսին ներկայացված արտադրանքի մասին՝ նա նշեց, որ ցուցանմուշների մեծ մասը մատակարարվում է բանակին։

«Առանց փորձարկման բանակին մատակարարումը օրենքով արգելված է։ Այստեղ ներկայացված նմուշների մեծ մասը մատակարարվում է բանակին, թեև կան նաև կոնցեպտներ, որոնք դեռ պետք է անցնեն համապատասխան փորձարկումները»,- ասաց Արշակյանը։

Հարցին, թե բանակի սպառազինության մեջ ինչ մասնաբաժին ունի տեղական արտադրանքը, Արշակյանը կոնկրետ թիվ չնշեց, սակայն ընդգծեց, որ տեղական արտադրողներից կատարվող գնումների ծավալը 2018 թվականի համեմատ աճել է տասնյակ, իսկ որոշ ուղղություններով՝ հարյուրավոր անգամներով։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment