Ապրանքների գները կէժանանան, սակայն դա երկար չի տևի․ Գագիկ Մակարյանը՝ Ռուսաստանի սահմանափակումների մասին

Ապրանքների գները կէժանանան, սակայն դա երկար չի տևի․ Գագիկ Մակարյանը՝ Ռուսաստանի սահմանափակումների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Ապրանքների գները այժմ  կէժանանա, սակայն դա երկար չի տևի՝ կախված պետության  աջակցության ինտենսիվությունից: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը անդրադառնալով Ռուսաստանի կողմից ապրանքների սահմանափակմանը:

Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը (Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) 2026 թվականի հունիսի 3-ից սահմանափակումներ է կիրառել Հայաստանից և հայկական ծագում ունեցող հնդավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ այս արտադրանքի տարանցման վրա։  Այս մասին նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Գյուղմթերքների և տարբեր ապրանքների գծով Ռուսաստանը մեր երկրի հիմնական առևտրային գործընկերն է  և մեր երկիրը արտահանման 92-98 տոկոսի սահմանաններում բավարարված էր Ռուսաստանի հետ առևտրով: Ապրանքների մեծ մասը բանջարեղեններ, մրգերն են, ինչպես նաև ծաղիկներ և որոշակի կաթնամթերք և բավականին մեծ մասը ալկոհոլային խմիչքներ՝ հատկապես կոնյակ և գինիներ»,- նշեց տնտեսագետը: 

Ըստ նրա՝ եթե ապրանքները չեն արտահանվում բնական է դրանք մնում են  արտադրողի վրա և կոպիտ ասած արտադրողը պետք է լուծումներ գտնի․ օրինակ՝ պետք է արագ գտնի այլ շուկաներ, սակայն  հաշվի առնելով, որ ֆերմերների մեծ մասը չունեն այդ մարքեթինգային գիտելիքները,  ժամանակը, հնարավորությունները:

«Այստեղ պետք է ձեռք մեկնի պետությունը: Օրինակ՝ պետությունը  կարող է պահածոյագործական գործարաններին տրամադրել  սուբսիդավորված վարկեր կամ տրամադրել փոխառություններ՝ էժան տոկոսով, որպեսզի նրանք շատ արագ այն մթերքները  որոնք, որ հնարավոր է պահածոյի վերածել, գնեն գյուղացիներից: Իսկ ծաղիկների դեպքում, դրանք կարող է գնել պետությունը և վաճառել ծաղկի խանութներին»,- ասաց նա:

Գագիկ Մակարյանը նշեց, որ  այժմ գյուղացիները կամ ֆերմերները կառչելով փրփուրներից, բնականաբար  պետք է ապրանքը վաճառեն ներքին շուկայում  և ինչքան հնարավոր է  էժան գնով: Նրա խոսքով՝ այժմ շատ ֆերմերային տնտեսություններ կարող են  իրենց եկամտաբերությունը կորցնել, որի հետևանքով  հնարավոր է նաև սնանկանալ կամ ընկնեն վարկերի, տոկոսների տակ և այս ամենից ելնելով պետության հաջորդ քայլը  ուշադրություն սևեռելն է, որպեսզի չսնանկանան այդ ֆերմերային տնտեսությունները․ այսինքն բանկերի հետ փորձեն բանակցել՝ օրինակ տոկոսադրույքները կանգնեցնեն կամ էլ պետությունը վարկերի տոկոսադրույքները վճարի:

«Լուծումներից մեկն էլ  այն է, որ պետությունը  դիմի  Եվրոպական շուկա քվոտաներ  տրամադրելու համար»,- ասաց նա: Գագիկ Մակարյանը նաև նկատեց, որ շատ դեպքերում խոսվում  է արևմուտք նաև  եվրոպա ապրանքները արտահանելու մասին։ 

«Մեր շրջակա երկրների մեծ մասը մահմեդական երկրներ են հատկապես արաբական աշխարհը, իսկ մահմեդական երկրներ ապրանքներ վաճառելու համար պետք է ունենանք Հալալ սերտիֆիկատ։ Կարծում  եմ, որ Ռուսաստանը սահմանափակումները կշարունակի նաև ընտրություններից հետո, որովհետև եթե դրանք պայմանավորված են ապրանքների որակով, ապա  դրանց որակը ընտրություններից հետո կտրուկ չի լավանալու, իսկ եթե քաղաքական է ևս կարող է այդ նույն քաղաքականությունը շարունակել որոշակի կախվածություն ստեղծելով իրենց»,-հավելեց տնտեսագետը:

 

 

 

Leave a comment