Ծառուկյանը ոստիկանության ստարշինա է եղել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զոլաքարում՝ քարոզարշավի ընթացքում, հայտարարել է, որ օրենքով սահմանված կարգով այդ մարդիկ երկար պետք է նստեն՝ որպես թալանչիներ և լրտեսներ։

«Այսօր գործ ունենք լրտեսական եռագլուխ կուսակցության հետ։ Այդ մարդիկ, որ իրենց մուսկուլներն են ցույց տալիս, հանդես են գալիս որպես ուժեղ, ոչ մի ինքնուրույն բան չեն արել», — ասել է վարչապետը և հավելել, որ Գագիկ Ծառուկյանն իր կյանքում մի բան է ինքնուրույն արել։

«Ոստիկանության ստարշինա է եղել, ռուս տուրիստի է, հազար ներողություն, եկեղեցու մեջ բռնաբարել», — ասել է վարչապետը։

Leave a comment