ԵԱՏՄ-ում ստեղծված պայմանները չեն կարող տարածվել ԵՄ անդամների վրա, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Դե շատ դժվար է լինել Եվրամիության անդամ և միաժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Որովհետև օրենքները, մաքսային արգելքները, ներմուծման-արտահանման կարգավորումները՝ այս բոլոր պայմանները ստեղծվում են Եվրասիական տնտեսական միության երկրների համար», – ասել է Մասադիկովը ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո՝ ընդգծելով, որ անհնար է «միաժամանակ ստեղծել պայմաններ, որպեսզի պետությունը լինի թե՛ ԵՄ, թե՛ ԵԱՏՄ անդամ։
«Եվ այսպես, բնականաբար, ընտրությունը կախված է Հայաստանի ժողովրդից և Հայաստանի ղեկավարությունից», – հավելել է Մասադիկովը։