Արմավիրի մարզում կասեցվել է լցակայանի գործունեություն․ հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ սարքեր

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Արմավիրի մարզի, գ․ Վարդանաշեն 1 հասցեում գործող բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՏԱՇԵՍ ՄՆՈՅԱՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ» Ա/Ձ֊ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը զբաղվում է նավթամթերքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, ինչի արդյունքում կասեցվել է «ԶՈՀՐԱԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանի գործունեությունը։

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

–00—ՅՄ

Leave a comment