Պելեի՝ 1958 թվականի Աշխարհի առաջնության մարզաշապիկն աճուրդի է հանվել 6 միլիոն դոլարով

Մինչ ֆուտբոլի երկրպագուները պատրաստվում են 2026 թվականի Աշխարհի առաջնությանը, աճուրդի է հանվում բրազիլացի լեգենդ Պելեի կրած մարզաշապիկներից մեկը։

Հանգուցյալ Պելեի՝ 1958 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում կրած 10 համարի մարզաշապիկն առցանց աճուրդի կհանվի հունիսի 29-ից հուլիսի 16-ը, երեքշաբթի օրը հայտարարել է «Sotheby’s» աճուրդի տունը։

«Սա այն հագուստն է, որը կրել է պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկն իր գահակալության մեկնարկի գիշերը», – հայտարարության մեջ ասել է Sotheby’s-ի ժամանակակից հավաքածուների ղեկավար Բրահմ Վախտերը։

Մարզաշապիկը Պելեն կրել է իր առաջին Աշխարհի առաջնության եզրափակչում։ Էդսոն Արանտես դու Նասիմենտոն, որը հայտնի է նաև որպես Պելե, 17 տարեկան էր, երբ Ստոկհոլմի «Ռասունդա» մարզադաշտում դուբլի հեղինակ դարձավ Բրազիլիայի՝ Շվեդիայի դեմ 5-2 հաշվով հաղթանակի ժամանակ։ Նա մնում է աշխարհի առաջնության եզրափակչում գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը։

Պելեն, որը մահացել է 82 տարեկան հասակում 2022 թվականի դեկտեմբերին հաստ աղիքի քաղցկեղից, եզրափակչից հետո ձեռագործ մարզաշապիկը նվիրել էր իր սենյակակցին և թիմակից Դիդային։ Այն տասնամյակներ շարունակ մնացել էր Դիդայի ընտանիքի մոտ, նախքան բրազիլական թանգարանում տեղավորվելը և ի վերջո 2004 թվականին դրա ներկայիս սեփականատիրոջ կողմից ձեռք բերվելը։

«Մարզաշապիկն ինքնին արտակարգ վիճակում է գրեթե 70 տարեկան իրի համար», – ասել է Sotheby’s-ի սպորտային ռազմավարության փոխնախագահ Բրենդան Հոուքսը։ 

Leave a comment