CENTCOM-ը հերքում է Իրանի հայտարարությունը ԱՄՆ Հինգերորդ նավատորմի շտաբին հարված հասցնելու մասին

ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը, թե իրանական ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել ԱՄՆ Հինգերորդ նավատորմի շտաբին Բահրեյնում և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներից մեկին։

CENTCOM-ի տարածած հաղորդագրությունում Իրանի պնդումները որակվել են որպես կեղծ տեղեկություն։

«ՊՆԴՈՒՄ. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարում է, որ այսօր հրթիռային և անօդաչու հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ Հինգերորդ նավատորմի շտաբին և տարածաշրջանում գտնվող ամերիկյան ավիաբազային։ ՍՈՒՏ։

ՓԱՍՏ. Իրանի բոլոր հարձակումներն ամերիկյան ուժերի դեմ ձախողվել են։ ԱՄՆ զինված ուժերը շարունակում են պահպանել բարձր զգոնությունը և պատրաստ են պաշտպանվել Իրանի չարդարացված ագրեսիայից», — նշված է CENTCOM-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտարարել էր, թե ի պատասխան ամերիկյան հարվածների՝ թիրախավորել է ԱՄՆ ռազմական և ծովային օբյեկտներ Մերձավոր Արևելքում։ Սակայն ամերիկյան կողմը պնդում է, որ այդ հարձակումները որևէ արդյունք չեն տվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment