ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Աբու Դաբիում Ալիևն ու Փաշինյանը եղբայրացան, մրցանակ ստացան, ընտանիքներով բեմ բարձրացան։ Չեմ բացառում, որ բարեկամանան էլ, իրար հարս տան, Բաքվում էլ երևի արդեն տուն ունի, յորդաշ չեն այլևս, քարդաշ են դարձել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Երեկ Ալիևի հետ եղբայրացավ, 24 ժամ չանցավ, ցմահ ազատազրկեցին հայերին Բաքվում, երկուսի շահերից է բխում, որ նրանք մնան բանտում։
TRIPP-ը ինչի՞ ես Ալիևի հետ քննարկում, դա հայ – ամերիկյան պրոյեկտ է, նշանակում է, որ Ադրբեջանը ներգրավված է այս պրոցեսում»,- մեկնաբանեց պատգամավորը։
Խաչատրյանը ընդգծեց, որ Փաշինյանին տուն ուղարկելը կենսական նշանակություն ունի, ինչը իրատեսական է, քանի որ հավաքական ընդդիմությունն ավելի շատ ձայն ունի, խոշոր դաշինքներով պետք է հանդես գալ, հաշվի առնել անցած ընտրության ծանր, դառը փորձը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։