Ալեքսան Ալեքսանյանը կալանավորվեց 2 ամսով

Բաժանորդագրվել

Նա մեղադրվում է հավաքին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման համար։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր , որ «Ուժեղ Հայաստանի» աջակից Ա․Ա․-ն (Ալեքսան Ալեքսանյան. խմբ․) ձերբակալվել է հավաքին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման մեղադրանքներով։

ՔԿ–ի պնդմամբ` նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության և «Մեր ձևով» շարժման ցույցերին, հավաքներին մասնակիցների հավաքագրելու համար 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում:

Leave a comment