ԱՄՆ-ն չի չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները Հորմուզի նեղուցի բացման դիմաց. Ռուբիո

https://arm.sputniknews.ru/20260602/amn-n-chi-chegharki-irani-dem-patzhamijvocnery-hvormuzi-neghuci-bacman-dimac-rubivo-102928272.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102544095_163:0:1500:1003_1920x0_80_0_0_1daf724d472923aee9c67c239caa5187.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատժամիջոցներ, հորմուզի նեղուց

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատժամիջոցներ, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Պետքարտուղարը հայտարարել է, որ պատժամիջոցների ցանկացած մեղմացում պետք է տրամադրվի այն պատճառի վերացման դիմաց, որի պատճառով դրանք սահմանվել են։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն չի չեղարկի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները միայն Հորմուզի նեղուցի բացման համար։ Սահմանափակումների թուլացումը պետք է լինի այն դրանց պատճառը հանդիսացած հանգամանքի վերացման դիմաց։ Այս մասին ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ո՛չ, դա չի քննարկվել, նման առաջարկ չի եղել»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կհամաձայնի թուլացնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ Հորմուզի նեղուցի բացման դիմաց։

Միևնույն ժամանակ Ռուբիոն նշել է, որ պատժամիջոցների ցանկացած մեղմացում պետք է տրամադրվի ի պատասխան այն պատճառի վերացման, որի համար այդ պատժամիջոցներն ի սկզբանե սահմանվել էին:

«Իրանը պատժամիջոցների տակ է գտնվում իր միջուկային գործունեության պատճառով։ Եթե նրանք համաձայնեն հրաժարվել դրանից, ապա տեղի կունենա պատժամիջոցների մեղմացում՝ կապված նրանց պարտավորությունների և դրանց պահպանման հետ»,-հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն ընդլայնել էր հակաիրանական պատժամիջոցները՝ սահմանափակումներ մտցնելով 28 կազմակերպությունների, 19 լցանավերի և չորս ֆիզիկական անձանց նկատմամբ։

Ընդլայնված պատժամիջոցների ցուցակներում ներառվել է 28 կազմակերպություն, այդ թվում՝ բուն Իրանից, ինչպես նաև ԱՄԷ-ից, Պանամայից, Մարշալյան կղզիներից և Հոնկոնգից։

Լցանավերի մասով պատժամիջոցները տարածվում են տարբեր դրոշների և իրավասությունների տակ գտնվող նավերի վրա։

Leave a comment