Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել է.
«Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով։
Նախագահ Էրդողանը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51–րդ տարեդարձի առիթով։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Մասնավորապես, ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա–Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը և Ախալքալաք–Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար»։
Թուրքիայի մամուլի ծառայությունը հեռախոսազրույցն այսպես է ներկայացրել.
«Զրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին շնորհավորել է Կուրբան Բայրամի առթիվ։ Կողմերը նաև քննարկել են Թուրքիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգը։
Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը շարունակվում է՝ ուղղակի առևտրի մեկնարկին ուղղված քայլերով։
Նշելով, որ Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության օգտին՝ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ մենք մշտապես աջակցելու ենք այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին»։
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը. կողմերի տարբեր շեշտադրումները
Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։