Կեղծ տեղեկություններ են, թե Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դադարել են, բանակցությունները շարունակվում են։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Գործարք կնքելու ժամանակն է։ Դուք դա անում եք արդեն 47 տարի, այսպես չի կարող շարունակվել»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։
Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։
Իրանական կողմի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3,375 իրանցի։
Ապրիլի 11-ին Թեհրանի և Վաշինգտոնի պատվիրակությունները բանակցություններ վարեցին Իսլամաբադում, սակայն մի շարք հակասությունների պատճառով համաձայնության չեկան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։
Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու մտադրության մասին։