https://arm.sputniknews.ru/20260602/nakhyntrakan-pulum-hancagvortsutjan-masin-78-haghvordum-e-stacvel-kan-kalanavvorvatsner-ngn-102932842.html
Նախընտրական փուլում հանցագործության մասին 78 հաղորդում է ստացվել, կան կալանավորվածներ. ՆԳՆ
Նախընտրական փուլում հանցագործության մասին 78 հաղորդում է ստացվել, կան կալանավորվածներ. ՆԳՆ
Sputnik Արմենիա
Իրավապահ համակարգի կատարած գործողությունների շրջանակում կալանավորվել է 17 անձ։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T22:55+0400
2026-06-02T22:55+0400
2026-06-02T22:55+0400
ազգային ժողովի ընտրություններ
ներքին գործերի նախարարություն (նգն)
հանցագործություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102932289_0:0:1280:721_1920x0_80_0_0_ae927be717c99dd0e21ede9a708109a6.jpg.webp
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ԱԺ ընտրությունների նախընտրական փուլում ընտրական բնույթի հանցագործությունների ավելի քան 70 դեպք է արձանագրվել, ինչի հետևանքով կան ձերբակալվածներ և կալանավորվածներ։Դրանցից 13-ը եղել են ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության վերաբերյալ դեպքեր, 3-ը՝ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ, 2-ը անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ դեպքեր։ Մի շարք հասցեներում իրականացրել են խուզարկություններ, ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել 24 անձ, 9-ը կալանավորվել են, 7-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն, 4-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցները, 1-ը հանձնվել է դաստիարակչական հսկողության և 2 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել 20 անձ, որոնցից 8-ին կալանավորել են, 7-ը տնային կալանքի տակ են, իսկ 4-ի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը։
2026
Լուրեր
am_HY
Արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործության 78 դեպք․ կան ձերբակալված և կալանավորված անձինք
Sputnik Արմենիա
Արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործության 78 դեպք․ կան ձերբակալված և կալանավորված անձինք
2026-06-02T22:55+0400
true
PT3M01S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102932289_164:0:1125:721_1920x0_80_0_0_a917f41c91cf0e0e18512ea623b3e0b2.jpg.webp
ազգային ժողովի ընտրություններ, ներքին գործերի նախարարություն (նգն), հանցագործություն, видео
ազգային ժողովի ընտրություններ, ներքին գործերի նախարարություն (նգն), հանցագործություն, видео
Իրավապահ համակարգի կատարած գործողությունների շրջանակում կալանավորվել է 17 անձ։
«Ներկայացվել է հանցագործության մասին 78 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Քրեական ոստիկանության կողմից արդեն իսկ ներկայացվել է հանցագործության մասին 37 հաղորդում, որից 8-ը հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, իսկ 11-ը՝ համացանցում իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված դեպքերի վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Դրանցից 13-ը եղել են ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության վերաբերյալ դեպքեր, 3-ը՝ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ, 2-ը անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ դեպքեր։
Մի շարք հասցեներում իրականացրել են խուզարկություններ, ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել 24 անձ, 9-ը կալանավորվել են, 7-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն, 4-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցները, 1-ը հանձնվել է դաստիարակչական հսկողության և 2 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
ՀՈԳՎ ենթակա ստորաբաժանումների կողմից արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործության 41 դեպք, որից 36-ը վերաբերում է նախընտրական քարոզչության իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ ընտրակաշառք տալուն կամ ստանալուն, իսկ 3-ը՝ նյութական շահագրգռման միջոցով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել 20 անձ, որոնցից 8-ին կալանավորել են, 7-ը տնային կալանքի տակ են, իսկ 4-ի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը։