Երևանի Գաջեգործների փողոցում բռնկված հրդեհը մարվել է


Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, հունիսի 2-ին՝ ժամը 21։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Գաջեգործների 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։


 


Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։09-ին, մարվել ՝ 22։43-ին։

Դիտումների քանակ9

Leave a comment