Թրամփը հերքում է ԱՄՆ-Իրան բանակցությունների դադարեցման մասին լուրերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ շփումները շարունակվում են, և վերջին օրերին ևս դրանք չեն դադարել։ Նրա խոսքով՝ կողմերի միջև բանակցություններն ընթացել են անընդմեջ՝ ներառյալ վերջին շաբաթվա ընթացքում։
Թրամփը նաև արձագանքել է կեղծ լուրերին, թե ԱՄՆ-Իրան երկխոսությունը դադարեցվել է՝ ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
Նա նշել է, որ Իրանի հետ հարաբերությունների հարցում անհրաժեշտ է հասնել համաձայնության՝ հավելելով․ «Դուք դա անում եք արդեն 47 տարի, և դա այլևս չի կարելի թույլ տալ, որ շարունակվի»։