https://arm.sputniknews.ru/20260602/ukrainaji-zui-drvony-belgvorvodi-shebekinvojum-hardzakvel-e-avtvobusi-vra-varvordy-tuzhel-e-102930522.html
Ուկրաինայի ԶՈւ–ի դրոնը Բելգորոդի Շեբեկինոյում հարձակվել է ավտոբուսի վրա. վարորդը տուժել է
Ուկրաինայի ԶՈւ–ի դրոնը Բելգորոդի Շեբեկինոյում հարձակվել է ավտոբուսի վրա. վարորդը տուժել է
Sputnik Արմենիա
Պայթյունի հետևանքով ավտոբուսն ամբողջությամբ այրվել է, վնասվել է նաև մարդատար ավտոմեքենա: 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T20:56+0400
2026-06-02T20:56+0400
2026-06-02T20:56+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
շեբեկինո
ավտոբուս
վարորդ
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0d/79436067_0:23:1108:646_1920x0_80_0_0_c39c11bdbfb345ce55baa1dca31e93cd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ուկրաինական FPV-դրոնը Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում հարձակվել է ավտոբուսի վրա, վարորդը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնել է մարզային օպերատիվ շտաբը։Նշվում է, որ պայթյունի հետևանքով ավտոբուսն ամբողջությամբ այրվել է, վնասվել է նաև մարդատար ավտոմեքենա:Նովայա Տավոլժանկա գյուղում դրոնը հարվածել է մասնավոր տան՝ վնասելով տանիքը։ Օպերատիվ շտաբի փոխանցմամբ` Կրասնայա Յարուգա ավանի մի շարք տներում վնասվել են պատուհաններ, տանիքներ և գազատար խողովակ:Կրասնայա Յարուգայի մարզի Գրայվորոն քաղաքում դրոնի հարվածից տուժել են առևտրային օբյեկտ և 2 մարդատար ավտոմեքենա, իսկ Դորոգոշչ գյուղում բռնկվել է առանձնատան տանիք։ Հրդեհը մարվել է:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
շեբեկինո
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0d/79436067_0:0:872:654_1920x0_80_0_0_e6f733267baab7f5fa0985478a7f560e.jpg.webp
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, շեբեկինո, ավտոբուս, վարորդ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, տուժածներ
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, շեբեկինո, ավտոբուս, վարորդ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, տուժածներ
Պայթյունի հետևանքով ավտոբուսն ամբողջությամբ այրվել է, վնասվել է նաև մարդատար ավտոմեքենա:
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ուկրաինական FPV-դրոնը Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում հարձակվել է ավտոբուսի վրա, վարորդը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնել է մարզային օպերատիվ շտաբը։
«Շեբեկինո քաղաքում FPV-դրոնը հարձակվել է ավտոբուսի վրա։ Ինքնապաշտպանության մարտիկները վիրավոր վարորդին տեղափոխել են քաղաքի հիվանդանոց»,-ասված է օպերատիվ շտաբի տելեգրամյան ալիքով տարածված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պայթյունի հետևանքով ավտոբուսն ամբողջությամբ այրվել է, վնասվել է նաև մարդատար ավտոմեքենա:
Նովայա Տավոլժանկա գյուղում դրոնը հարվածել է մասնավոր տան՝ վնասելով տանիքը։ Օպերատիվ շտաբի փոխանցմամբ` Կրասնայա Յարուգա ավանի մի շարք տներում վնասվել են պատուհաններ, տանիքներ և գազատար խողովակ:
Կրասնայա Յարուգայի մարզի Գրայվորոն քաղաքում դրոնի հարվածից տուժել են առևտրային օբյեկտ և 2 մարդատար ավտոմեքենա, իսկ Դորոգոշչ գյուղում բռնկվել է առանձնատան տանիք։ Հրդեհը մարվել է:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։