https://arm.sputniknews.ru/20260602/kvobakhidzen-hnaravvor-e-hamarel-hhi-yndgrkumy-baqutbilisikars-erkatgtsi-nakhagtsum-102904861.html
Կոբախիձեն հնարավոր է համարել ՀՀ–ի ընդգրկումը Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի նախագծում
Կոբախիձեն հնարավոր է համարել ՀՀ–ի ընդգրկումը Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի նախագծում
Sputnik Արմենիա
Թբիլիսին մեծ նշանակություն է տալիս Երևանի հետ գործակցությանը։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T16:12+0400
2026-06-02T16:12+0400
2026-06-02T16:16+0400
հայաստան–վրաստան համագործակցություն
հայաստան
իրակլի կոբախիձե
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102904146_0:0:1600:900_1920x0_80_0_0_9f406dfed6b7014876dd976cfae59626.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Վրաստանը պատրաստ է խորացնել գործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ տարանցիկ հաղորդակցության զարգացման գործում։ Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գծի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:Պատասխանելով Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծում Հայաստանի հնարավոր ընդգրկման մասին հարցին՝ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ դա հնարավոր է։Հիշեցնենք` 827 կմ երկարությամբ գծի շինարարությունը սկսվեց 2008 թվականի նոյեմբերին: Նախագծի շահագործման հանձնման օրը բազմիցս հետաձգվեց։ Տեխնիկապես Բաքու-Թբիլիսի-Կարս գծի շինարարությունն ավարտվեց 2017-ի հոկտեմբերին, և բացվեց բեռնատար երթևեկությունը: Այս գծով բեռնափոխադրումների ծավալը հեռանկարում կարող է հասնել տարեկան մինչև 15 մլն տոննայի։Այսօր Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունն արդիականացման արդյունքում ավելացել է տարեկան մինչև 5 մլն տոննա: Ծրագրի շրջանակում վերանորոգվել և վերակառուցվել է գործող երկաթուղային ցանցի 153 կմ հատվածը, ինչպես նաև կառուցվել է 27 կմ երկարությամբ նոր երկաթուղային գիծ:Բաքու-Թբիլիսի-Կարս գիծը «Միջին միջանցքի» (Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի) առանցքային բաղադրիչներից մեկն է։ Գծի ամբողջական շահագործման արդյունքում նախագծի թողունակությունը կավելանա մինչև տարեկան 5 մլն տոննա (տարեկան 1 մլն տոննայից):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102904146_209:0:1409:900_1920x0_80_0_0_24e739038e6466a162839f5ddde150d4.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–վրաստան համագործակցություն, հայաստան, իրակլի կոբախիձե
հայաստան–վրաստան համագործակցություն, հայաստան, իրակլի կոբախիձե
16:12 02.06.2026 (Թարմացված է: 16:16 02.06.2026)
Բաժանորդագրվել
Թբիլիսին մեծ նշանակություն է տալիս Երևանի հետ գործակցությանը։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Վրաստանը պատրաստ է խորացնել գործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ տարանցիկ հաղորդակցության զարգացման գործում։ Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գծի
բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Երբ մենք խոսում ենք Վրաստանի կապող գործառույթի զարգացման մասին՝ Հայաստանին մեծ նշանակություն ենք տալիս ու պատրաստ ենք առավելագույնս խորացնել համագործակցությունն ու գործընկերությունը մեր հայ բարեկամների հետ, այդ թվում`տարանցիկ գործառույթի զարգացման գործում: Մեր կողմից այդ հարցում կլինի առավելագույն ակտիվություն», – ասել է Կոբախիձեն։
Պատասխանելով Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծում Հայաստանի հնարավոր ընդգրկման մասին հարցին՝ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ դա հնարավոր է։
Հիշեցնենք` 827 կմ երկարությամբ գծի շինարարությունը սկսվեց 2008 թվականի նոյեմբերին: Նախագծի շահագործման հանձնման օրը բազմիցս հետաձգվեց։ Տեխնիկապես Բաքու-Թբիլիսի-Կարս գծի շինարարությունն ավարտվեց 2017-ի հոկտեմբերին, և բացվեց բեռնատար երթևեկությունը: Այս գծով բեռնափոխադրումների ծավալը հեռանկարում կարող է հասնել տարեկան մինչև 15 մլն տոննայի։
Այսօր Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունն արդիականացման արդյունքում ավելացել է տարեկան մինչև 5 մլն տոննա: Ծրագրի շրջանակում վերանորոգվել և վերակառուցվել է գործող երկաթուղային ցանցի 153 կմ հատվածը, ինչպես նաև կառուցվել է 27 կմ երկարությամբ նոր երկաթուղային գիծ:
Բաքու-Թբիլիսի-Կարս գիծը «Միջին միջանցքի» (Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի) առանցքային բաղադրիչներից մեկն է։ Գծի ամբողջական շահագործման արդյունքում նախագծի թողունակությունը կավելանա մինչև տարեկան 5 մլն տոննա (տարեկան 1 մլն տոննայից):