ՌԴ սահմանափակում է Հայաստանից կարտոֆիլի, սմբուկի, չորացրած մրգերի ներկրումը
Ռոսսելխոզնադզոր-ի հայտարարությունը․
2026 թվականի հունիսի 3-ից սկսած՝ «Ռոսսելխոզնադզորը» (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից ծագող և այնտեղից առաքվող նեխուրի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև այդ ապրանքների ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա՝ այդ երկրներ կարանտինային ապրանքների մուտքը հաստատելու մեխանիզմների բացակայության պատճառով։
Սահմանափակումները սահմանվել են մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան ալգորիթմի մշակումը։