Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ամբողջական շահագործման արդյունքում դրա թողունակությունը կավելանա տարեկան մինչև 5 մլն տոննա


Հունիսի 2-ից լիարժեք շահագործման ռեժիմի է անցնում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին՝ վրացական հատվածի արդիականացման ավարտից հետո:


Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության տվյալով՝ Մարաբդա-Կարծախ երկաթուղային հատվածի ընդհանուր երկարությունը կազմում է 180 կմ: Ծրագրի շրջանակում վերակառուցվել և արդիականացվել է 153 կմ երկաթուղի, ինչպես նաև կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան 27 կմ երկարությամբ նոր երկաթուղային հատված:


Փորձագետների հաշվարկներով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս գծի ամբողջական շահագործման հանձնումից հետո դրա թողունակությունը կավելանա տարեկան մինչև 5 մլն տոննա:

Դիտումների քանակ17

Leave a comment