https://arm.sputniknews.ru/20260602/ajrvats-hvoghi-martavarutjun-maki-akhum-qnnarkvel-e-libananum-tirvogh-iravitshaky-102890344.html
Այրված հողի մարտավարություն. ՄԱԿ–ի ԱԽ–ում քննարկվել է Լիբանանում տիրող իրավիճակը
Այրված հողի մարտավարություն. ՄԱԿ–ի ԱԽ–ում քննարկվել է Լիբանանում տիրող իրավիճակը
Sputnik Արմենիա
Ռուսաստանը և Ֆրանսիան դատապարտել են Իսրայելի ագրեսիան, ԱՄՆ-ն սահմանափակվել է «Հզբոլլահի» գործողությունները դատապարտելով։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T12:26+0400
2026-06-02T12:26+0400
2026-06-02T12:27+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
լիբանան
իսրայել
վասիլի նեբենզյա
ֆրանսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102889527_0:142:1501:986_1920x0_80_0_0_dc402ca4a4f6f553df91b2a5c271c2d9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հունիսի 1-ի երեկոյան Ֆրանսիայի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում քննարկել է Լիբանանում տիրող իրավիճակը։ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերոմ Բոնաֆոնն իր ելույթում նշել է, որ Իսրայելը շարունակում է ռազմական ագրեսիան՝ չնայած ապրիլի 17-ին ՄԱԿ-ի հովանու ներքո կնքված հրադադարի համաձայնագրին։Նրա խոսքով՝ Ֆրանսիան չորս կետից բաղկացած կարգավորման ծրագիր է առաջարկում, որում փոխկապակցված են «Հզբոլլահի» զինաթափումը և Լիբանանի օկուպացված տարածքներից Իսրայելի դուրսբերումը, ինչպես նաև Լիբանանի տարածքային ամբողջականության երաշխիքները։ Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին 17 մլն եվրո մարդասիրական օգնություն առաջարկել և 39 զրահապատ մեքենայի տեսքով ռազմական օգնություն տրամադրել լիբանանյան բանակին, եթե «Հզբոլլահը» հրաժարվի խաղաղ ճանապարհով զինաթափվելուց։ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Նեբենզյան հայտարարել է, որ նշված հրադադարը, ցավոք, ծխածածկույթ դարձավ Իսրայելի կողմից Լիբանանի դեմ սողացող ագրեսիայի համար։ Նա նշել է, որ Իսրայելը կրկնում է Գազայի հատվածի սցենարը՝ կիրառելով այրված հողի մարտավարություն և տեղի բնակչությանը տեղահանելով օկուպացված տարածքներից։Նա հավելել է, որ ռուսական կողմը ծանոթացել է Իսրայելի և Լիբանանի հետ ԱՄՆ–ի շփումների արդյունքների վերաբերյալ հաղորդագրությանը, բայց կդատի` հիմնվելով նախևառաջ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության կոնկրետ քայլերի վրա։ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցն ասել է, որ իրավիճակի միակ մեղավորը «Հզբոլլահն» է`կազմակերպությանը անվանելով «Իրանի կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորում»։Հավելենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում որևէ հայտարարություն չի ընդունվել, բայց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոն մի քանի ժամ անց կրկնել է պաշտոնական Փարիզի դիրքորոշումը` հայտարարելով, որ Լիբանանում Իսրայելի ագրեսիան արդարացում չունի։Թրամփը հեռախոսով բղավել է Նեթանյահուի վրա. ԶԼՄ–ն ներկայացրել է զրույցի մանրամասներըՆշենք, որ լիբանանա-իսրայելական բանակցությունների հերթական փուլը սպասվում է հունիսի 2-3-ին Վաշինգտոնում։ Չնայած ապրիլի կեսերից շարունակվող բանակցային գործընթացին և հրադադարի մասին հայտարարություններին՝ Իսրայելի բանակը շարունակում է ինտենսիվ հարվածներ հասցնել Լիբանանին և ընդլայնել ցամաքային գործողության աշխարհագրությունը երկրի հարավում։Իրանն անհապաղ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ բանակցությունները և փակում է Հորմուզի նեղուցը
լիբանան
իսրայել
ֆրանսիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102889527_37:0:1370:1000_1920x0_80_0_0_4363ead57ffe62c5e892325a78e83589.jpg.webp
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), լիբանան, իսրայել, վասիլի նեբենզյա, ֆրանսիա
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), լիբանան, իսրայել, վասիլի նեբենզյա, ֆրանսիա
Ռուսաստանը և Ֆրանսիան դատապարտել են Իսրայելի ագրեսիան, ԱՄՆ-ն սահմանափակվել է «Հզբոլլահի» գործողությունները դատապարտելով։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հունիսի 1-ի երեկոյան Ֆրանսիայի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում քննարկել է Լիբանանում տիրող իրավիճակը։
ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերոմ Բոնաֆոնն իր ելույթում նշել է, որ Իսրայելը շարունակում է ռազմական ագրեսիան՝ չնայած ապրիլի 17-ին ՄԱԿ-ի հովանու ներքո կնքված հրադադարի համաձայնագրին։
«Մենք դատապարտում ենք «Հզբոլլահի» հարվածները Իսրայելի տարածքին և ճանաչում ենք նրա ինքնապաշտպանության իրավունքը, սակայն ոչինչ չի կարող արդարացնել այս գործողության շարունակությունն ու ընդլայնումը Լիբանանում։ Սա Իսրայելի կողմից մեծ ռազմավարական սխալ է», – հայտարարել է Բոնաֆոնը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան չորս կետից բաղկացած կարգավորման ծրագիր է առաջարկում, որում փոխկապակցված են «Հզբոլլահի» զինաթափումը և Լիբանանի օկուպացված տարածքներից Իսրայելի դուրսբերումը, ինչպես նաև Լիբանանի տարածքային ամբողջականության երաշխիքները։ Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին 17 մլն եվրո մարդասիրական օգնություն առաջարկել և 39 զրահապատ մեքենայի տեսքով ռազմական օգնություն տրամադրել լիբանանյան բանակին, եթե «Հզբոլլահը» հրաժարվի խաղաղ ճանապարհով զինաթափվելուց։
ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Նեբենզյան հայտարարել է, որ նշված հրադադարը, ցավոք, ծխածածկույթ դարձավ Իսրայելի կողմից Լիբանանի դեմ սողացող ագրեսիայի համար։ Նա նշել է, որ Իսրայելը կրկնում է Գազայի հատվածի սցենարը՝ կիրառելով այրված հողի մարտավարություն և տեղի բնակչությանը տեղահանելով օկուպացված տարածքներից։
«Վճռականորեն դատապարտում ենք Իսրայելի ագրեսիան և վերահաստատում ենք մեր աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Պահանջում ենք, որ իսրայելական զորքը դուրս բերվի Լիբանանի տարածքից», – հայտարարել է Նեբենզյան։
Նա հավելել է, որ ռուսական կողմը ծանոթացել է Իսրայելի և Լիբանանի հետ ԱՄՆ–ի շփումների արդյունքների վերաբերյալ հաղորդագրությանը, բայց կդատի` հիմնվելով նախևառաջ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության կոնկրետ քայլերի վրա։
ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցն ասել է, որ իրավիճակի միակ մեղավորը «Հզբոլլահն» է`կազմակերպությանը անվանելով «Իրանի կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորում»։
Հավելենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում որևէ հայտարարություն չի ընդունվել, բայց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոն մի քանի ժամ անց կրկնել է պաշտոնական Փարիզի դիրքորոշումը` հայտարարելով, որ Լիբանանում Իսրայելի ագրեսիան արդարացում չունի։
Նշենք, որ լիբանանա-իսրայելական բանակցությունների հերթական փուլը սպասվում է հունիսի 2-3-ին Վաշինգտոնում։ Չնայած ապրիլի կեսերից շարունակվող բանակցային գործընթացին և հրադադարի մասին հայտարարություններին՝ Իսրայելի բանակը շարունակում է ինտենսիվ հարվածներ հասցնել Լիբանանին և ընդլայնել ցամաքային գործողության աշխարհագրությունը երկրի հարավում։