Մարմարաշեն գյուղում 14 տրանսպորտային միջոց է բախվել

Մարմարաշեն գյուղում 14 տրանսպորտային միջոց է բախվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Հունվարի 14-ին՝ ժամը 08.13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզի պարեկները ու փրկարարները։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ճանապարհի 13-րդ կմ-ին՝ Մարմարաշեն գյուղում, իրար են բախվել 14 տրանսպորտային միջոց. տուժածներ չկան։

Վթարված մեքենաները դուրս են բերվել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Հանգամանքները պարզվում են:

Leave a comment