«Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել են, որ Հայաստանը պետք է դադարեցնի ՌԴ արտահանվող ձկան հավաստագրումը

Հասարակություն

«Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել են, որ Հայաստանը պետք է դադարեցնի ՌԴ արտահանվող ձկան հավաստագրումը

«Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստան արտահանվող ձկան և ձկնատեսակների անասնաբուժական հավաստագրումը բոլոր հայկական ընկերությունների համար՝ բացառությամբ ստուգումն անցած երկու ընկերությունների, մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը», ըստ Ինտերֆաքսի, հայտնել են Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր»-ից։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է այն ստուգումների արդյունքներում, որոնք ռուսական ծառայության մասնագետներն իրականացրել են Հայաստանի ձկնաբուծարարններում ու ձկան վերամշակման ձեռնարկություններում։

Ստուգումների արդյունքները գնահատվել են որպես անբավարար։ Ռուսական կողմը նաև նշում է, որ ձեռնարկությունների մոտ կեսը հրաժարվել է ստուգում անցնելուց։

Leave a comment