«Էկոնոմիկայի նախարարությունը մի քանի աջակցության ծրագրեր է ներկայացրել կառավարություն՝ ԵՄ, Մերձավոր արևելք արտահանման աջակցման։ Ճիշտ է՝ ԵՄ արտահանումը կրկնապատկվել է, բայց էլ ավելի ագրեսիվ ենք և նպատակ ունենք քառապատկենք, հնգապատկենք մինչև տարեվերջ»,- լրագրողների հետ զրույցում ասել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հարցին, թե ինչի հետ է կապված ՌԴ-ի կողմից սահմանափակումները, նախարարը նշել է․ «Խնդիրը շատ տեխնիկական է, բայց բոլոր կողմերը հակված են խնդրին լուծում տալու և կարծում եմ, որ ընտրություններից հետո շատ արագ այս հարցերին լուծում կտանք»։