Նիկոլ Փաշինյանը ցանկանում է շարունակել վայելել Եվրասիական տնտեսական միության առավելությունները՝ օգտվելով Ռուսաստանից և միութենական այլ երկրներից, մինչև Հայաստանը հրավիրվի անդամակցել ԵՄ-ին, գրել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «MAX» հարթակում:
Նրա խոսքով՝ Փաշինյանը խուսափել է լուծել միությունների միջև ընտրության դժվար հարցը, ինչպես Լեւ Տրոցկին մի ժամանակ խուսափել է Բրեստ-Լիտովսկի ոչ պոպուլյար պայմանագիրը կնքելուց։
«Արձագանքելով այն հանրաքվեի կոչերին, թե որ ինտեգրացիոն միությանը պետք է միանա Հայաստանը (ԵԱՏՄ-ին, թե ԵՄ-ին), նա դիմել է Լեւ Դավիդովիչի [Տրոցկիի] լեգենդար բանաձևին. «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, այլ լուծարել բանակը»: Բառացիորեն՝ մենք հանրաքվեով ոչինչ չենք որոշի, մինչև մեզ չհրավիրեն անդամակցել ԵՄ-ին: Եվ այդ ժամանակ, բնականաբար, մենք կվազենք Եվրոպա: Բայց մինչ այդ մենք կօգտվենք ԵԱՏՄ-ի բոլոր առավելություններից՝ հմտորեն օգտվելով Ռուսաստանից և միութենական այլ երկրներից»,- գրել է Մեդվեդեւը: