Մեդվեդևը կարծում է, որ Փաշինյանը ցանկանում է շարունակել վայելել ԵԱՏՄ-ի առավելությունները՝ շահույթ ստանալով Ռուսաստանից և միութենական այլ երկրներից, մինչև Հայաստանին հրավիրեն անդամակցել ԵՄ-ին, հաղորդում է РИА Новости-ին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հանրաքավե չի անցկացնելու, քանի որ մոտ չէ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին, կամ պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին անդամագրվելուն։
Այս կերպ Փաշինյանը պատասխանել է Վլադիմիր Պուտինի և ԵԱՏՄ անդամ երկրների մյուս առաջնորդների նամակին, ըստ որի՝ նրանք կոչ են արել Հայաստանի իշխանություններին ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին անդամագրվելու մասին ներպետական հանրաքվե անցկացնել։