Նեթանյահուն ՑԱԽԱԼ–ին հրամայել է հարվածել Բեյրութի Դահիա թաղամասին

Բաժանորդագրվել

Իսրայելի վարչապետը պնդում է, որ որոշումը կայացվել է «Հզբոլլահի» կողմից «հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներից» հետո։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքը պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ միասին Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ) հրամայել է հարվածել Բեյրութի (Լիբանան) ծայրամասում գտնվող Դահիա թաղամասին։

Նեթանյահուի խոսքով՝ որոշումը կայացվել է «Հզբոլլահի» կողմից «հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներից» հետո։

«Լիբանանում «Հզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կողմից հրադադարի բազմակի խախտումներից և մեր քաղաքների ու քաղաքացիների վրա հարձակումներից հետո հրամայել եմ Իսրայելի պաշտպանության բանակին, պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ միասին, գրոհել Բեյրութի Դահիա թաղամասում գտնվող ահաբեկչական օբյեկտները», – գրել է Իսրայելի վարչապետը X սոցցանցում։

ԱՄՆ–ն Իսրայելին և Լիբանանին հրադադարի վերաբերյալ նոր նախաձեռնություն է առաջարկել։ Որպես առաջին քայլ, առաջարկվում է, որ «Հզբոլլահը» դադարեցնի Իսրայելի վրա բոլոր հարձակումները։ Դրա դիմաց Իսրայելը չի սրի հակամարտությունը Բեյրութում։

Հիշեցնենք` մայիսի 31-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի ընդլայնել իր գործողությունները Լիբանանում։ Նրա խոսքով` ռազմական արշավն ավելի շատ ժամանակ կպահանջի, բայց Իսրայելը կվերականգնի անվտանգությունը հյուսիսում։

Leave a comment